Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Սերժ Սարգսյանը` «ապահով», Հովիկ Աբրահամյանը` նա´և «բարգավաճ» Հայաստանի համար

Սերժ Սարգսյանը` «ապահով», Հովիկ Աբրահամյանը` նա´և «բարգավաճ» Հայաստանի համար
18.02.2013 | 13:38

Քիչ առաջ սահամանդրական իր իրավունք է իրացրել գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ընտրատեղամաս գալով կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Լրագրողների հետ զրույցում Սարգսյանն ասել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի և քաղաքացիների ապահովության:
Ընդդիմադիր բևեռից քվեարկության է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայտարարել է, թե այսօր Հայաստանը և հայ ժողովուրդը նշում է «իր ոգու և ճշմարտության արշալույսը»: «Մենք արշալույսի մեջ ենք: Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր: Այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում առաջին անգամ պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը, այլ իրեն պատկանող ընտրությունների արդյունքները»,-նշել է Հովհաննիսյանը` իշխանական թեկնածուին կոչ անելով զերծ մնալ հակասահամանադրական քայլերից:
ԱԺ նախագահը ևս ընտրել է ու հայտարարել, որ «ապահով ու բարգավաճ» Հայաստանի համար է քվեարկում: «Ապահովը» հասկացանք, «բարգավաճ» ասելո՞վ որ քաղաքական ուժին նկատի ունի Հովիկ Աբրահամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ